Առաջադրանք

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը։

Տեքստ

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջյուն ձայնով, ընդհատ բառերով.
— Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդո՞ւս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Մի՞թե ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝        մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը, հակառակորդի ձեռքը հանձնվելով, սրախողխող եղավ։

2. Գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, սեռը, կազմությունը։

3.Գտիր անդեմ բայերը, որոշիր խոնարհումը, դերբայական ձևը, սեռը, կազմությունը։

4.Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

5.Գտիր ածականները, որոշիր տեսակները։

6.Տեքստից  գտիր 3-ական բարդ, ածանցավոր և պարզ բառեր։

7.Գտիր հնչյունափոխված բառերը (6 բառ) և վերականգնիր անհնչյունափոխ ձևը։

Տնային աշխատանք

Ինչ նյութերից են պատրաստվում հետևյալ ֆիզիկական մարմինները՝ ամանեղեն, զարդեր, արձան, խողովակ և այլն:

Ամանեղենը, զարդերը, արձանները, խողովակները պատրաստված են քիմիական նյութերից:

Նյութի 3 հատկություններն են

Ֆիզիկական-Ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), գույնը, հոտը, համը,

լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը: Բոլորը մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն:

t-ջերմաստիճան

m-զանգված

v-ծավալ

ρ-խտություն

Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում:

Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

Շաքարի մասին

Շաքար, քաղցր, կարճ շղթայով, լուծելի ածխաջրերի ընդհանուր անվանումը, որոնք օգտագործվում են սննդի մեջ։ Շաքարները կազմված են ածխածնիցջրածնից և թթվածնից։ Գոյություն ունեն շաքարի տարբեր տեսակներ որոնք սկիզբ են առնում տարբեր տեղերից։ Գրանուլացված շաքարը կամ սեղանի շաքարը սախարոզն է, որը դիսախարիդ է։ Մարմնում սախարոզը հիդրոլիզվում է ֆրուկտոզի և գլյուկոզի։ Մյուս դիսախարիդներից են մալթոզը և լակտոզը։ Շաքարների ավելի երկար շղթաներն անվանվում են օլիգոսախարիդներ։ Տարբեր քիմիական միացություններ նույնպես կարող են ունենալ քաղցր համ, սակայն նրանք չեն դասակարգվում որպես շաքարներ։ Այս քիմիական միացություններից շատերը օգտագործվում են ցածր կալորիականությամբ սննդի մեջ և անվանվում են արհեստական քաղցրացուցիչներ։

Շաքարը հանդիպում է բույսերի մեծամասնության հյուսվածքներում բայց արտադրման համար բավարար քանակով գտնվում են շաքարի ճակնդեղում և շաքարեղեգում։ Շաքարեղեգ են անվանում Saccharum ցեղի բույսերի մի քանի տեսակներին, որոնք հնագույն ժամանակներից մշակվել են Հարավային Ասիայի և Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջաններում։ Շաքարի արտադրությունը բուռն կերպով սկսեց զարգանալ 18-րդ դարում՝ Արևմտյան Հնդկաստանում և Ամերիկաներում շաքարի պլանտացիաների հիմնումից հետո։ Միայն այդ ժամանակ շաքարը հասանելի դարձավ սովորական մարդկանց, որոնք նախկինում օգտագործում էին միայն մեղր կամ քաղցր պտուղներ։ Շաքարի ճակնդեղը՝ Beta vulgaris-ի կուլտիվացված տարբերակը, որպես արմատապտուղ աճում է սառը կլիմայում և դարձել է շաքարի հիմնական աղբյուր 19-րդ դարում, երբ հասանելի դարձան շաքարի էքստրացիայի մեթոդները։ Շաքարի արտադրությունը և վաճառքը շատ առումներով փոխեց մարդկության պատմության ընթացքը՝ ազդելով գաղութների ձևավորման, ստրկության, պայմանագրային աշխատանքի, մարդկանց միգրացիայի զարգացման և շաքար արտադրող ազգերի միջև պատերազմների առաջացման, ինչպես նաև Նոր Աշխարհում ազգային և քաղաքական կառուցվածքի վրա։

2011 թվականին աշխարհում արտադրվել է ավելի քան 168 միլիոն տոննա շաքար։ Միջինում մարդը տարեկան օգտագործում է 24 կգ շաքար՝ 33,1 կգ զարգացած երկրներով, որը ավելի քան 260 կալորիա է մեկ օրվա համար։

20-րդ դարի վերջերից սկսել է քննարկվել այն հարցը, թե արդյոք շաքարի մեծ քանակությունը սննդակարգում օգտակար է մարդու առողջության համար։ Շաքարը կապվել է գիրության հետ և մասամբ կամ ամբողջությամբ համարվում է շաքարային դիաբետիսիրտանոթային համակարգի հիվանդությունների, մտավոր հետամնացությանատամների փչացման պատճառ։ Այս ամենի վերաբերյալ իրականացվել են տարբեր հետազոտություններ տարբեր արդյունքներով, հիմնականում այն պատճառով, որ շատ դժվար է գտնել ստուգիչ խումբ՝ մարդիկ, որոնք չեն օգտագործում շաքար իրենց սննդակարգում։

Առաջադրանք

Ավ. Իսահակյան. «Երկու արվեստագետ»

Դուրս գրիր այն բառերը, որոնք անծանոթ են քեզ, գտիր դրանց բացատրությունը բառարանի միջոցով։

Կատարելատիպ- անթերի տիպ, կատարյալ օրինակ

Ճգնել- 1. Ուժերի լարումով աշխատել, ճիգ՝ ջանք թափել:
2. (կրոնական) Ճգնավորի կյանք վարել:
3. (փոխաբերական) Լարված կերպով զբաղվել մտավոր աշխատանքով:
4. (փոխաբերական) Ապարդյուն ջանքեր գործադրել:

Անհուն- 1. Հուն չունեցող:
2. Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր:
3. Անեզրական, անծայր, անվերջ, անսահման:
4. (փոխաբերական) Անչափ, անթիվ:

Մարիոն- Տե՛ս Մարմար:

Խռնվել-1)

1. [կրավորական և չեզոք բայ] Խռնել -ի:
2. [չեզոք բայ] (փոխաբերական) Իրար վրա գալ՝ թափվել

2)

[չեզոք բայ] (գավառական)
Նեղանալ, վիրավորվել:

Ամբոխ- 1. Մարդկանց խուռն բազմություն:
2. Ժողովրդական այն զանգվածների ամբողջությունը:

Լռիկ- 1. Բոլորովին լուռ, ձայն ու ծպտուն չհանող, առանց ձայն ու ծպուտի:
2. Լռակյաց:
3. Որտեղ կամ երբ լռություն Է տիրում:
4. Առանց արտահայտելու՝ արտահայտվելու:

նաև՝ լռիկ-մնջիկ

Դեգերել- 1. Մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ:
2. Թափառել:
3. (արևմտ.) Քսվելով՝ շոշափելով այս ու այն կողմ շարժվել: Ձմեոը մազերուս վրա կդեգերի (Վ. Շուշանյան):
4. (փոխաբերական) Մտքով հածել, զանազան բաների մասին մտածեր, խոսել՝գրել: Ամենակարևոր խնդիրներու շուրջը դեգերեցանք:
5. [ներգործական բայ] (անհանձնարարելի) Տանջել, չարչարեր:

Անխոնջ- 1. Չհոգնող, առանց հոգնության:
2. (փոխաբերական) Տոկուն:

Ճաճանչ- 1. Ճառագայթ:
2. Շող, ցոլք:
3. Փայլ, շողշողյուն:
4. (կազմախոսություն): Նույնն է՝ Ճաճանչոսկր:

Երկ-1) Գրական կամ գիտական ստեղծագործություն:

2) Բարդությունների բաղադրիչ՝
Երկու նշանակոիթյամբ:

Շղարշ- 1. Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք:
2. Այդ գործվածքից պատրաստված երեսի քող:
3. (փոխաբերական) Նուրբ ծածկույթ:
4. (փոխաբերական) Փոշու՝ ծխի՝ ամպի ևն նուրբ զանգված օդի մեջ:

Անդր- 1) Այն կողմը, դեպի այն կողմը:

2) Նախածանց՝
1. Այն կողմ, այն կողմի, այն կողմում գտնվող նշանակությամբ:
2. (նորաբանություն) Ծայրագույն, ծայրահեղ, գեր նշանակությամբ:






Առաջադրանք


  1. 1-ին, 18, 356, V, 24239, IV թվականները գրիր բառերով։
  2. Տրված նախադասությունների մեջ գտիր թվականները։
  • Քառորդ դար առաջ այստեղ հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին։
  • Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուրը։
  • Անձրևի տաասներորդ օրը գետի ջուրն այնքան վարար էր, որ կարող էր սայլերը քշել տանել։
  • Երկու մեծ բանաստեղծի հանդիպումը բավականին ուխ տեղի ունեցավ։
  • Թերևս Չարենցի առաջին շրջանի բանաստեղծություններում հնարավոր լինի գտնել Իսահակյանի ազդեցությունը։
  • Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ՝ Պանինը։
  • Բոբ շունը գելխեղդ էր՝ տասնչորս տարեկան։

Հայոց Լեզու. ԸՆՏՐՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ

2) հնէաբան, պատնեշ, չէինք, առեջաթել

3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան

4) դողերոցք, Հրազդանհեկ, չէի, անէ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե :

1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե

2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում,

3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դոզերոցք,

4) ինչևիցե, եզերերգ, գեղուղեշ, անէրկբա

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ :

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր

2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել

3) հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզոծ

4) առորեական, աշխարհազոր, հօգուտ, հոդս ցնդել

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ :

1) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ

2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ

3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.ԱՐԵՎԵԼՔԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

<<Բրիտանական թագի մարգարիտը>>

Միջնադարի պատմությունից գիտեք, որ XVI դարում Հնկաստանի հյուսիսային և կեմտրոնական մասում առաջացել էր Մեծ Մողոլի կայսրությունը: Նոր դարերում այն սկսեց թուլանալ:

Չինաստանի <<բացվելը>>

Նախորդ տարվա դասընթացից գիտեք, որ XVII դ. կեսերին Չինաստանի հյուսիս-արևելքում բնակվող մանջուրները, 1644 թ. Պեկինը ստեղծեցին Ցին կայսրությունը: Ամբողջ Չինաստանը հայտնվեց նրանց գերիշխության ներքո: